ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կենտրոնում ավարտվում է զորակոչը

Կենտրոնում ավարտվում է զորակոչը
21.07.2015 | 14:00

«Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոն վարչական շրջանում նույնպես ավարտվում է ամառային զորակոչը և մենք այստեղ հավաքվել ենք հանդիսավորությամբ, Աստծո օրհնությամբ ճանապարհելու Կենտրոնի նորակոչիկներին»,- այս մասին այսօր նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
«Այսօր դուք մեկնելու էք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու, ծառայելու հայոց բանակում, որի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երիտասարդներ, և այդ գործի շարունակողները լինելու եք դուք, սիրելի նորակոչիկներ: Ծառայեք խաղաղությամբ, զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»,- ասել է պարոն Սադոյանը:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ